Рубрика: Ճամփորդություններ

«Թուխ մանուկ»․Բարձունքի հաղթահարում

Հոկտեմբերի 5֊ին ճանապարհը տանում էր դեպի Արագածոտնի մարզ՝ գյուղ Լուսագյուղ։Այս անգամ Թուխ Մանուկ վանք տանող բարձունքի հաղթահարումն էր։ Բայց մինչ վանք բարձրանալը, նախ այցելեցինք Լուսագյուղի միջնակարգ դպրոց։ Ծանոթացանք դպրոցի սովորողների հետ և նրանց համար երգեցինք Կոմիտասի «Կաքավիկ» , «Երի՛, Երի՛ Ջան» ,«Փայտե ձիուկ» և «Այբ,բեն,գիմ» երգերը։ Լուսագյուղի դպրոցականները հաճույքով լսում էին մեզ,որից հետո միացան և սիրով  երգեցին կոմիտասյան երգերը մեզ հետ միասին։

Մասնակիցներ՝ 2․1 դասարանի սովորողներ

 

Տեսանյութը՝ Վարսիկ Աթոյանի

Реклама
Рубрика: Ճամփորդություններ

Նախագիծ․«Կոմիտասյան երգերով դեպի Մեղրաձոր,Թեժառույքի բարձունքի հաղթահարում»

OLYMPUS DIGITAL CAMERAՆպատակը՝

  • Ճամփորդությամբ Կոմիտասյան երգերի ուսուցում և կատարում,
  • սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում,
  • երաժշտական մշակույթի ձևավորում,
  • ազգային երաժշտության տարածում,
  • «Կոմիտասյան օրերի » շրջանակներում՝ կրթական համագործակցություն Մեղրաձորի միջնակարգ դպրոցի սովորողների հետ,
  • Կոմիտասյան երգերի և ազգային պարերգերի ուսուցում,համատեղ կատարում։

Ընթացքը՝

  • համապատասխան Կոմիտասյան երգերի և ազգային պարերգերի ընտրություն,
  • նախորդ դասաժամերին արդեն յուրացված երգերի ամրապնդում,
  • ճամփորդության ընթացքում նոր երգերի ուսուցում և կատարում։

Մեկնում՝ հոկտեմբերի 6, ժամը՝ 09:00, Արևմտյան դպրոցի արշավխմբային կայան

Վերելք ՝10:30, Իջնունք՝ 13:00
Հանդիպում Մեղրաձորի միջնակարգ դպրոցի սովորողների հետ մշակույթի տան բակում՝ 14:00- Ծրագրում՝ «Անտիվիրուս Կոմիտաս» և ազգային պարերգեր, ազգային խաղեր

Վերադարձ՝ ժամը՝ 17:00, Արևմտյան դպրոցի արշավխմբային կայան

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի 5․2 դասարանի սովորողներ․

Նախագիծն իրականացնում է՝ Սոնա Փափազյանը․

Рубрика: Ճամփորդություններ

Այցելություն Հացավան գյուղ

Սեպտեմբերի 29-ին,առավոտյան ժամը 9-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում ուրախ մթնոլորտ էր տիրում՝ ճանապարհ ունեինք դեպի Հացավան: Եկեղեցում հոգևոր ընթերցումներից հետո ճանապարհ ընկանք։Ճանապարհն անցնում էր Չարենցի կամարով,որտեղ և կանգ առանք:Այստեղ հնչեց Մեծն բանաստեղծի ,,Ես իմ անուշ Հայաստանի,,ն։Ինչպես մեզ,այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկներին հմայում էր Մասիս սարն իր ողջ գեղեցկությամբ։

Ահա և Հացավանը.

Աշխարհահռչակ հայազգի գրող Վիլյամ Սարոյանի անկրկնելի պոեզիան համախմբել էր Սեբաստացի կրթահամալիրի ,,Գրական ակումբի,, մասնակիցներին և Հացավան գյուղի դպրոցի ուսուցչական անձնակազմին։

Դպրոցում ջերմ և բարեհամբույր ընդունելությունից հետո՝ այգում սկսվեց գրական  հետաքրքիր քննարկումը։Գրական քննարկման նյութը Վիլյամ Սարոյանի «Գնացքներն» էր:Որից հետո պոեզիան համեմվեց ազգային երաժշտությամբ՝ կոմիտասյան երգերով և պարերգերով։Մշակութային այս գեղեցիկ կանգառից տեղափոխվեցինք մի փոքր ներքևում գտնվող ՝ անչափ հյուրընկալ և հաճելի կոլորիտով Առնոլդ Բլեյանի և Աստղիկ Իսրայելյանի առանձնատուն։Այստեղ ևս լավ տրամադրություն էր տիրում։Այսպես էլ արդեն բարի հուշերով կրկին վերադարձանք մայրաքաղաք։

 

Տեսանյութը՝ Մարիետ Սիմոնյանի.

Рубрика: Ճամփորդություններ

«Ազգային երաժշտությամբ՝ դեպի Գյումրի․․․»

Ուր որ հայ կա, այնտեղ է Կոմիտասի երգը:

Կոմիտասը համազգային մեծություն է: Նրա երգերով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: …Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ, նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը»,- ասել է Ավետիք Իսահակյանը:

42310988_249010325815162_1863949097031958528_n

«Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն զավակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայրականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց, ինքը՝ ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում:
Կոմիտասն այդպիսի ծնունդ էր, և նրա պարգևած լույսը դեռ երկար պիտի անդրադառնա պարգևողի դեմքին և արտացոլվի նրա հոգու մեջ»,- հայ երաժշտական արվեստի կարկառուն ներկայացուցիչ Կոմիտասի մասին ասել է Պարույր Սևակը: 

Սեպտեմբերի 22֊ին Ազատանում և Գյումրիում հնչեց Հայկական ազգային երաժշտությունն իր նուրբ,պայծառ ու աստվածային մեղեդիներով «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի կատարմամբ։

https://www.youtube.com/watch?v=GT3xqlIsvl4&feature=youtu.be