Рубрика: Ծիսական արարողություններ

Տեառնընդառաջի տոնակատարությունը Արևմտյան դպրոցում

տեառն

Անցկացման օրը՝ փետրվարի 13
 Ժամը՝

  • 11։00֊11։30՝  2֊5 տարեկաններ
  • 12։00֊12։30՝  1-3-րդ դասարաններ
  • 13։00֊13։30՝  4֊5֊րդ դասարաններ

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի սաներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր․ Читать далее «Տեառնընդառաջի տոնակատարությունը Արևմտյան դպրոցում»

Реклама
Рубрика: Ծիսական արարողություններ

Մկրտության շարականների ուսուցում

շարական

«Ձմեռային ազգագրական փառատոնի» շրջանակում հունվարի 26-ի «Մկրտության ծես» նախագծին ընդառաջ` «Մխիթար սեբաստացի» Կրթահամալիրի կրտսեր դպրոցների երգեցիկ խմբերը (երաժշտության դասավանդողներ` Ոսկանյակ Մարինե, Մաթևոսյան Հասմիկ, Կիրակոսյան Արփինե) սովորում են «Այսօր ձայնն հայրական» շարականը:

Տեսանյութը՝ Աննա Երիցյանի

Рубрика: Ծիսական արարողություններ

Ամանորի ծես․Ավետիսներ,երգեր,խաղերգեր

1․ԱՎԵՏԻՍ

Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,

Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,

Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս,

Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,

Ձեր  ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,

Ծառ խընկենի, արմավենի, անվետիս,

Ձեր մանչերուն Աստված  օրհնե, ավետիս: Читать далее «Ամանորի ծես․Ավետիսներ,երգեր,խաղերգեր»

Рубрика: Սեբաստացու օրեր, Ծիսական արարողություններ

Կրթահամալիրի տոն. Հարիսայի ծես

Ամեն տարի նոյեմբեր ամսին միասնական տոնախմբությամբ։Այս տարի կրթահամալիրի տոնը նշեցինք նոյեմբերի 10-ին:Օրը սկսվեց քայլքով` Հանրապետության հրապարակից դեպի Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցի:Եկեղեցում տեղի ունեցավ  ժամերգություն,հարիսայի օծման  արարողություն:Տոնը շարունակվեց  եկեղեցու բակում, միասնական տոնախմբությամբ՝ երգերով և պարերգերով,այնուհետև  յուրաքանյուրը քայլեց իր դպրոց,որտեղ սկսվեց տոնախմբության երկրորդ մասը`հարիսայի համտեսով, ազգային երգ ու պարով: