Рубрика: Без рубрики

,,Փայտե ձիուկ,,

Տրո’փ, տրո’փ, տրո’փ,
Վազե’ ձիուկ, հո’պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ:

Տրո’փ, տրո’փ, տրո’փ,
Հո’պ, հո’պ, հո’պ:

Թա’փ, թա’փ ,թա’փ,
Գետեն անցի’ր ափ,
Մի’ վազեր,
Մի’ կոտրեր,
Կարմիր ձիուկ,
Իմ ոտներ:

Թա’փ, թա’փ, թա’փ,
Ա’փ, ա’փ, ա’փ:

Պռու’, պռու’, պռու’,
Այժմ կեցի’ր դու,
Ու արի’,
Կե’ր գարի,
Գիրուկ ձիուկ`
Քաջարի:

Պռու’, պռու’, պռու’,
Դու’, դու’, դու’:

Оставьте комментарий